Եվրահանձնաժողովը միջոցներ կառաջարկի խստացնելու համար ԵՄ-ի դիրքորոշումը միգրացիայի հարցում՝ ի պատասխան դաշինքի կառավարությունների ճնշումների, որոնց համար անօրինական ներգաղթյալները լուրջ քաղաքական և անվտանգության խնդիր են դարձել` հայտնում է Reuters գործակալությունը։ ԵՄ առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 17-18-ին՝ քննարկելու միգրացիոն խնդիրներ:               
 

Ձեզ օգտագործել են որպես գլխաքանակ. Նաիրի Հոխիկյան

Ձեզ օգտագործել են որպես գլխաքանակ. Նաիրի Հոխիկյան
28.10.2022 | 07:54

2018-ին Հայաստանի բնակչությունը բառացիորեն օգտագործվեց ներքին ու արտաքին ուժերի կողմից, մարդկանց փողոց հանեցին ոչ թե որպես ուժ, այլ որպես գլխաքանակ։ Ու ընդամենը 2 տարի անց այդ մարդկանց 99%-ն ասում էր, թե ինքը ժամանակին չէր հասկանում, որ անգիտակցաբար դարձավ գործիք թշնամու գործակալների կողմից Հայաստանի իշխանությունը վերցնելու և Արցախի պայմանավորված պատերազմ սարքելու համար։


Այսօր նույն տեխնոլոգիաներով մարդկանց զանգվածաբար օգտագործում են Ռուսաստանի նկատմամբ թշնամական տրամադրություններ հրահրելու համար։ Ու վաղը երբ Հայաստանը վերածվի նոր Ուկրաինայի ու դառնա գերտերությունների զորքերի տեղակայման մարտադաշտ, երբ Սիրիայի նման այստեղ ամեն օր ահաբեկչություններ լինեն, երբ նոր ողբերգությունների ու հազարավոր կորուստներ կրելու առաջ կանգնենք, երբ ձեզ նորից գլխաքանակի տեղ օգտագործեն ու քանդեն Հայաստանի վերջին քարը, երբ Արցախից վերջնականապես հրաժարվեն, միշտ իմացեք, որ ձեզ սովորական գործիքի տեղ են դնում։
Բայց վաղը Ռուսաստանի կամ ԱՄՆ, կամ Եվրոպայի կամ նույնիսկ Թուրքիայի որևէ հեռավոր գյուղում չնվնվաք, թե դուք չեք հասկացել, որ ձեզ օգտագործել են որպես գլխաքանակ հայրենիքի կործանման ծրագրում։

Դիտվել է՝ 10289

Մեկնաբանություններ